Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման
17:42 - 14 դեկտեմբերի, 2022

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման

Կառավարության շենքի մոտ տեղի է ունենում ՀՀԿ-ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման։ Հավաքին ներկա է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

«Տեղի է ունենում հումանիտար բլոկադա, երեկվանից արցախցին չունի գազ, այսօր կամ վաղը միգուցե չունենա լույս, իսկ այդ ամբողջ ընթացքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որտեղ էն մարդիկ, որոնք պիտի զբաղվեին էս ամեն ինչը թույլ չտալով, ապա, եթե եղել էր, խնդիրների լուծման մասին մտածելով, զբաղված են ոչնչով կամ հենց ադրբեջանցիների օրակարգը սպասարկելով։ Էս ամեն ինչը մեզ համար պարզ էր դեռ 2018-ից, որ էս շենքը զավթած բորենիների ոհմակը ամեն ինչ արել է, որ էս օրը մոտենա, իր բոլոր գործողություններով, անգործություններով արեն են հնարավորը, որ էս օրում հայտնվենք ու անելու են։  Այսօր ժողովուրը չի մտածում ավելի լավ ապրելու մասին, այլ ապրելու իրավունք ունենալու մասին, որովհետեւ սրանք հասցրել են նրան, որ մենք ոչ մի հեռանկար, կանխատեսելիություն, նմանատիպ ոչ մի բան չունենք»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հռետորական հարց էր հնչեցրել, թե ինչու է ընդդիմությունը ցույց իրականացնում կառավարության շենքի դիմաց․ «Մեր կառավարությո՞ւնն է փակել Լաչինի միջանցքը․ իմաստը որն ա գնալ Կառավարության մոտ միտինգի․ ասաց Վլադիմիր Վարդանյանը ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստի ընթացքում», ,- ասել էր պատգամավորը, ինչին անդրադարձավ Նարեկ Սամսոնյանը ու նշեց․ «Ցույց ենք անում, որովհետեւ ձեր պատճառով է էս ամեն ինչը եղել, որովհետեւ դուք եք հասցրել երկիրը այստեղ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել