Ստեփան Միքայելյանի լիազորությունները ԲԴԽ-ում դադարել են՝ իր դիմումի համաձայն։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
«Տեղեկացնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։ Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ստեփան Միքայելյանը այն դատավորն է, որը ներկա էր գտնվել ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ի հայտնի հանդիպմանը, որի ընթացքից Վարդազարյանը այս տարվա հունիսի 20-ին գաղտնի ձայնագրություն էր հրապարակել։
Ձայնագրության հրապարակումից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը Քննչական կոմիտեն օրեր առաջ կարճել է։
comment.count (0)