Էդուարդ Սպերցյանը՝ Հայաստանի 2022 թվականի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։ Այս մասին գրում է ՀՖՖ-ն:

Հավաքելով 76 միավոր՝ 2022թ․ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (74 միավոր)։

20 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով