Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի

 |factor.am|
17:20 - 27 դեկտեմբերի, 2022

Սերբիան Կոսովոյի հետ սահմանին զորքերը բերել է լիակատար մարտական պատրաստվածության վիճակի |factor.am|

factor.am: Կոսովոյի հետ սահմանին Սերբիայի ԶՈՒ-ն նախագահ Ալեքսանդր Վուչիչի հրամանով բերվել է լիարժեք պատրաստության վիճակի՝ տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, որը նախօրեին ստուգումներ  է անցկացրել մարտական դիրքերում։

Ըստ Բելգրադի՝ նման միջոցներ են ձեռնարկվել Կոսովոյում սերբ ժողովրդին պաշտպանելու համար։ «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մենք իսկապես ծանր իրավիճակում ենք, բայց մենք բոլոր ջանքերը կգործադրենք, կանենք ամեն ինչ խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար, և ոչ միայն դա, մենք կպաշտպանենք Կոսովոյում և Մետոհիայում մեր ժողովրդին: Ալբանացիներին զինելուց և նրանց մարտական պատրաստվածության մակարդակը բարձրացնելուն ի պատասխան ես կձեռնարկեմ բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու, Սերբիան պաշտպանելու համար»,- հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչ։

Սերբական ռազմական տեխնիկան Կոսովոյի հետ վարչական սահման է ժամանել երկուշաբթի օրը՝ Զուբին Պոտոկ քաղաքում, որտեղ տեղի էթնիկ սերբերը վերջին երկու շաբաթվա ընթացքում ճանապարհային բարիկադներ են տեղադրել, նախորդ օրը տեղի ունեցած հրաձգության միջադեպից հետո բարձր լարվածության ֆոնին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գլխավորած խաղաղապահները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի հանգամանքները:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել