Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը
 |armenpress.am|
15:27 - 28 դեկտեմբերի, 2022

Ինչու է ձգձգվում ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը. պարզաբանում է ՀՖՖ նախագահը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը պարզաբանել է, թե ինչի համար է ձգձգվում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումը:

Մելիքբեկյանը թեմային անդրադարձավ ՀՖՖ 23-րդ ժողովի ժամանակ:

«Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի ընտրությունը կապված է մի քանի գործոնների հետ: Բացի այն, որ պետք է բարձր որակավորում ունեցող մարզիչ ունենանք, պետք է նաև հասկանանք թեկնածուների մոտիվացիան: Հարցազրույցների ընթացքում փորձում ենք պարզել՝ արդյոք նրանք գիտակցում են գալիք ընտրական փուլի կարևորությունը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար: Նախընտրում ենք ֆուտբոլի հավաքականի մարզչի ընտրությունը կատարել ավելի ուշ, բայց վստահ լինել, որ դա ճիշտ ընտրություն է: Մենք ուզում ենք վստահ լինել, որ հավաքականի գլխավոր մարզիչը գիտակցում է հայկական ֆուտբոլի զարգացման կարևորությունը»,-ասաց նա:

Մելիքբեկյանի խոսքով` հավաքականի նոր գլխավոր մարզիչը կնշանակվի 2023 թվականի հունվարին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել