Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին
16:02 - 30 դեկտեմբերի, 2022

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչրայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների ղեկավարների՝ գալիք տոների առթիվ։ 

Ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմից նշել էին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում նշել էր․ «Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրագրել երկկողմ դաշնակցության ռազմավարական ուղղվածությունը, նախանշել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ԵվրԱզԷս, ՀԱՊԿ և ԱՊՀ ձևաչափերում գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը: Ակնկալում եմ շարունակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ մեր երկխոսությունը և կառուցողական համատեղ աշխատանքը»։ 

Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ 

Բացի այդ, նշվում է, որ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել մի շարք երկրների նախկին ղեկավարներին, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել