Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա |hetq.am|
17:48 - 04 հունվարի, 2023

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա |hetq.am|

hetq.am: Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին առաջիկա օրերին կժամանի Մոսկվա։ Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը։

«Լին Թրեյսին վերջերս հաստատվել է այդ պաշտոնում։ Ինչքանով ես գիտեմ, դեսպանն անհամբերությամբ սպասում է, որ անցնի Մոսկվայում իր պարտականություններին։ Նա նախկինում աշխատել է Մոսկվայում առաքելության ղեկավարի տեղակալ։ Դա այն մարդն է, որը գիտի երկկողմ հարաբերությունները, հավանաբար, ամենալավը։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ դեսպանն անցնի իր պարտականություններին, քանի որ կարևոր է ունենալ դեսպաններ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ը ուրիշ երկրներում։ Դա հատկապես կարևոր է Ռուսաստանի պարագայում, որտեղ մենք պահպանում ենք կապի ալիքներ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Փրայսը նաև կարևորել է Ռուսաստանի հետ նման կապի ալիքների պահպանումը, հատկապես լարվածության ժամանակ։ 

Շարունակությունը՝ hetq.am -ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել