news.am: ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել։ Տեղեկությունը հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց նաեւ, որ առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։
Թե ինչ գործով է խուզարկություն իրականացվել ՝ հայտնի չէ։ Գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել էր Քննչական կոմիտեի Արարատի մարզային վարչություն։
Իսկ Sputnik Արմենիա-ին Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը ասել է․ «Այսօր ոչ միայն խուզարկություն են իրականացրել, այլ նաև հարցաքննության են կանչել ՔԿ-ի Արարատի մարզային վարչություն։ Մեզ համար անհասկանալի է անգամ, թե որ գործի շրջանակներում են նրան կանչել հարցաքննության»։
Նշենք, որ երեկ հրապարակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է ՀՀ Վերաքննիչ դատարանի՝ Գերասիմ Վարդանյանին ազատ արձակելու մասին որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի բողոքարկումը։ Այդպիսով Գերասիմ Վարդանյանը պետք է շարունակի մնալ ազատության մեջ։
comment.count (0)