ՔԿ-ն մանրամասնել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները
11:43 - 11 հունվարի, 2023

ՔԿ-ն մանրամասնել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՅԴ մի քանի անդամների, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանին այսօր՝ հունվարի 11–ին, բերման են ենթարկել, առավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանի տանը։
 
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանել է, թե ինչու են խուզարկվում ՀՅԴ-ականների տները․
 
«Հաշվի առնելով ԶԼՄ-ների այսօրվա առանձին հրապարակումնում բարձրացվող հարցադրումները և լրատվամիջոցներից ստացվող բանավոր հարցերը Գ․ Վարդանյանի տան խուզարկության վերաբերյալ, հարկ եմ համարում տեղեկացնել հետևյալը․
 
2022 թվականի օգոստոսին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, դատարանի համապատասխան որոշման հիման վրա, իրականացվում են խուզարկություններ մի քանի անձանց առնչվող մի քանի հասցեներում, ինչպես նաև իրականացվում են այլ քննչական գործողություններ։
 
Այլ տեղեկատվություն, ելնելով նախաքննության շահերից, չի տրամադրվում»,- նշել է Գոռ Աբրահամյանը։ 
 
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել