Հենրիխ Մխիթարյանը պատմել է Հայաստանի և իր մասին |sport.news.am|
09:35 - 16 հունվարի, 2023

Հենրիխ Մխիթարյանը պատմել է Հայաստանի և իր մասին |sport.news.am|

sport.news.am: Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի պատրաստած տեսանյութում պատմել է Հայաստանի և իր մասին։

«Երևանը հրաշալի քաղաք է, հատկապես, ամռանը, երբ տաք է, շատ մարդիկ են լինում փողոցում, հաճելի ժամանակ են անցկացնում։ Ցանկանում եմ վերադառնալ Երևան, երբ արդեն չեմ խաղա ֆուտբոլ, իսկ հիմա այստեղ եմ՝ Միլանում։

Ֆուտբոլ խաղալ սկսել եմ Ֆրանսիայում, որտեղ հանդես էր գալիս հայրս։ Նա հարձակվող էր, իմ ներշնչանքի աղբյուրը, որպեսզի սկսեմ ֆուտբոլ խաղալ։ Սկսեցի ավելի լուրջ մարզվել, երբ վերադարձա Հայաստան:

Հայ ֆուտբոլիստներից առաջինն ինձ համար հայրս է։ Իմ կուռքն էր։ Երբեք նրա խաղը չեմ տեսել խաղադաշտում, տեսանյութերով եմ դիտել։

Ինձ համար պատիվ էր Հայաստանի հավաքականը ներկայացնելը և ազգային թիմին եմ տվել իմ առավելագույնը՝ ձգտելով նվաճել Եվրոպայի կամ աշխարհի առաջնության ուղեգիր։ Մենք չհասանք այդ նպատակներին, բայց ես թիմին տվել եմ ամեն ինչ, որքան կարող էի։

Ավարտել եմ միջազգային կարիերաս, ինչի համար տխրում եմ, բայց դա իմ որոշումն է:

Հայաստանում բոլորը սիրում են ֆուտբոլ։ Ազգային լիգայի խաղերին շատ չեն հետևում, բայց ազգային հավաքականի խաղերին ստադիոնը լեփ-լեցուն է։

Մենք ավելի ուժեղ ենք անհատական մարզաձևերում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ»,- պատմել է Մխիթարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել