Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին |armenpress.am|
15:07 - 16 հունվարի, 2023

Պետական գաղտնիք պարունակող հատուկ կարևորության և հույժ գաղտնի տեղեկության տիրապետողները այլ երկիր այցելելիս պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին |armenpress.am|

armenpress.am: Պետական գաղտնիք պարունակող «հատուկ կարևորության» և «հույժ գաղտնի» տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձինք պարտավոր են լինելու օտարերկրյա պետություններ մասնավոր այցելությունների դեպքում ԱԱԾ-ին այդ մասին տեղեկացնել սահմանված կարգով: Պետական գաղտնիքի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը:

«Առաջարկվում է օրենքը վերնագրել «Պետական գաղտնիքի մասին»՝ դրանից հանելով ծառայողական գաղտնիքի վերաբերող կարգավորումները: Արդյունքում «գաղտնի» դրոշմագիր ունեցող տեղեկությունները նույնպես կդասվեն պետական գաղտնիքի շարքին, իսկ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կունենան «հատուկ կարևորության», «հույժ գաղտնի» և «գաղտնի» դրոշմագրեր»,- ասաց Հարությունյանը:

Նախագծով կանոնակարգվում են նաև սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններին վերաբերող հարաբերությունները՝ սահմանելով, որ այդպիսի տեղեկությունները պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տարրեր, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը: 

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել