Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան |armenpress.am|
09:52 - 17 հունվարի, 2023

Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից են. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի  նախկին նախարար, փորձագետ  Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:

Բաքվի հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ  «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը:  Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից  իրականացվել են  հայաթափման ծրագրեր,  ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող  ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են  եղել:

 

«Սա մեր ամենացավոտ թեմաներից մեկն է, և, ցավոք սրտի, միջազգային հանրության կողմից որևէ պատշաճ գնահատականի չի արժանացել, այդ իսկ պատճառով Ադրբեջանը առ այսօր շարունակում է իր քաղաքականությունը: Եվ այսօր Արցախի շրջափակումն այդ նույն ցեղասպան քաղաքականության մի դրսևորում է»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ կան բազմաթիվ խնդիրներ, և  հայ ժողովրդի  առջև կանգնած է 4 կարևորագույն համազգային խնդիր՝ Արցախի ճակատագիրը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հայ ազգային ինքնության պահպանումը Սփյուռքում և Սևանա լճի փրկությունը: «Հաշվի առնելով, որ ամենավտանգվածը  այս պահին Արցախն է, հետևաբար արցախակենտրոնությունը պետք է լինի գլխավոր արտաքին քաղաքական հրամայականը, գոնե կարճատև ժամանակահտված, որպեսզի այս ճգնաժամային իրավիճակից   կարողանանք դուս գալ»,- ասաց նա:

Ավելի մանրամասն` armenpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել