Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը «Հանրային հեռուստաընկերուոյան ենթերում» հայտնեց տեղեկություններ՝ զորամասի կացարանում տեղի ունեցած հրդեհի մասին։
Նրա խոսքով հիմնականում այրվել է նախասրահը, դրա համար զինվորները փորձել են մյուս կողմից փլուզել պատը և օգնության հասնել ներսում մնացած զինվորներին։
«Ներսում եղել է 21 հոգի, նրանցից 14-ը հայտնաբերվել են մահճակալներին պառկած։ Մինչև փրկարարների հասնելը 6 հոգի դուրս է եկել այրվող շինությունից, նրանցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։
Ենթադրում եմ, որ զոհված 15 զինծառայողներից 14-ը ծխահարվել են, նույնիսկ չեն հասցրել վերկենալ մահճակալներից»,- նշեց նա։
Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։
Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։
comment.count (0)