Փայտը կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում. Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում |factor.am|
21:09 - 24 հունվարի, 2023

Փայտը կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում. Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում |factor.am|

factor.am: Ժամկետային զինծառայող Գարուշն Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից փրկվածներից մեկն է։ Factor TV-ի հետ զրույցում պատմում է՝ մի կերպ է դուրս եկել այրվող շինությունից։ Ազատ գյուղի տունը զինվորների համար զորանոց էր ծառայում 44-օրյա պատերազմից հետո։ Գարուշին այստեղ էին բերել վեց ամիս առաջ։

Ասում է՝ տունը բաղկացած էր միջանցքից, հյուրասենյակից և ննջարանից։ Պատմում է, որ ծառայակիցները փորձել են կոտրել սենյակի դուռը, բայց չի ստացվել։ Այդ ընթացքում Գարուշը վնասվածքներ է ստացել, ընկել գետին։ Նա հազիվ է փրկվել՝ դուրս գալով պատուհանի ճաղավանդակների արանքից։

«Մեզ համար փայտ էին բերել, կտրելուց հետո թեփը պահել էինք, դրան մի երկու գդալ սալյարկա էինք ավելացնում, կրակը լինում էր, հետո կպնում էր»,- պատմեց նա՝ հավելելով, որ տարածքում նաև ավտոբենզին կար տրակտորների համար։

Զինծառայողը նաև ասաց, որ տարածքում հակահրդեհային միջոցներ տևական ժամանակ չեն եղել։

«Ես հիշում եմ, որ խառը իրավիճակ էր, բոլորը վազվզում էին։ Ես չեմ հիշում մի մարդու, որը պառկած ա եղել, հաստատ չեմ հիշում։ Նույնիսկ ինձ բրդող մարդիկ կային, չեմ հիշում, որ պառկած մարդ է եղել»,- պատմում է զինվորը։ 

Ավելի մանրամասն` factor.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել