Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն առաջարկել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնում

 |factor.am|
20:45 - 25 հունվարի, 2023

Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն առաջարկել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնում |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկել է Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է․

«2023 թվականի հունվարի 23-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է․ 1. Հանրապետության նախագահին առաջարկել Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյանի թեկնածությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար»:

Նշենք, որ Մնացական Մարտիրսյանը վերջին օրերին ստանձնել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի նախագահի պատոնակատարի պարտականությունները։ Կենտրոնի նստավայրում տարիքով ամենաավագը Գագիկ Պողոսյան է, սակայն վերջինս հրաժարվել էր պաշտոնից, ուստի պաշտոնակատար էր դարձել Մնացական Մարտիրոսյանն

Ավելի մանրամասն՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել