Հրդեհի գործով մեղադրյալ սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան|factor.am|

factor.am: Զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված սպա Գ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ դատախազությունը հայտնել էր, որ որոշվել է զինվորների կացարանի հրդեհի գործով հանրային քրեական հետապնդում հարուցել ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): 

Ավելի ուշ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ  Գ.Ա.-ն ձերբակալվել է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով