Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին |artsakhpress.am|
21:00 - 27 հունվարի, 2023

Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ հունվարի 27-ին, Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Երևանից վերադարձած 15 երեխայի:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ։

Մինչև շրջափակումն արցախցի երեխաների խումբը Երևան էր մեկնել ներկա գտնվելու մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթին:

Ավելի մանրամասն` artsakhpress.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել