Խորապես անհանգստացած ենք վերջին բռնությունների և վանդալիզմի կապակցությամբ, որոնք թիրախավորում են Երուսաղեմի քրիստոնեական հաստատությունները։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոնակ Վահան Հունանյանը։
Նա, մասնավորապես նշել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ու Հին քաղաքի հայ բնակիչների դեմ ուղղված բռնությունների մասին։
Նշենք, որ հունվարի 28-ին 24 ժամվա ընթացքում երկու հարձակում է տեղի ունեցել, մեկը՝ Նևե Յակով շրջանում գտնվող սինագոգի մոտ, մյուսը՝ «Դավթի քաղաք» հնագիտական պեղումների կենտրոնի մոտ։
Նույն օրը մի խումբ հրեա ծայրահեղականներ նաև կռիվ էին հրահրել հայկական ռեստորանում, իսկ հունվարի 29-ին Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել։
comment.count (0)