Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական երկխոսությունը. Փաշինյանը՝ Բերդիմուհամեդովին
18:04 - 01 փետրվարի, 2023

Համատեղ ջանքերով կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական երկխոսությունը. Փաշինյանը՝ Բերդիմուհամեդովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի ներկայացուցչական պալատի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ պաշտոնում նշանակվելու առթիվ:

Ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Թուրքմենստանի ազգային առաջնորդի կարգավիճակի շնորհման և բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք՝ որպես թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ, կշարունակեք նպաստել Թուրքմենստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։

Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնց ընթացքում նախանշվել են երկկողմ օրակարգի զարգացման նոր հեռանկարներ:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի որակապես նոր մակարդակի բարձրացնել հայ-թուրքմենական քաղաքական երկխոսությունը, փոխշահավետ տնտեսական համագործակցությունը և հարստացնել մեր ժողովուրդների միջև առկա բազմադարյան բարեկամության պատմական էջերը նոր ձեռքբերումներով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թուրքմենստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել