Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև
 |armenpress.am|
15:02 - 02 փետրվարի, 2023

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և եվրահանձնակատարները ժամանել են Կիև |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ ու Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաներ այսօր ժամանել են Կիև՝ փետրվարի 3-ին կայանալիք ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի կառավարության հետ համատեղ նիստի անցկացման համար: Այս մասին հաղորդում է Ժոզեպ Բորելի գրառումը Twitter-ում:

«Ժամանել ենք Կիև՝ իրենց երկիրը պաշտպանող բոլոր ուկրաինացիներին փոխանցելու ԵՄ աջակցության ամենաուժեղ ուղերձը», - գրել է Բորելը։

Նա հավելել է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԵՄ օգնությունը Կիևին կազմում է 50 միլիարդ եվրո՝ շեշտելով, որ ԵՄ-ն առաջին իսկ օրվանից կանգնած է Ուկրաինայի կողքին։

Զուգահեռաբար Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կիև Է մեկնել Եվրահանձնաժողովի կոլեգիան, որի կազմում են Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ժոզեպ Բորելը և 14  եվրահանձնակատարներ և ԵՀ այլ պաշտոնյաներ, ներառյալ` Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, ներքին գործերի հաձնակատար Իլվա Յոհանսոնը, գյուղատնտեսության հարցերով  հանձնակատար Յանուշ Վոյցեխովսկին, ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին, արժեքների և թափանցիկության հարցերով փոխնախագահ Վերա Յուրովան և այլոք:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել