Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի

 |factor.am|
16:34 - 02 փետրվարի, 2023

Ավստրիան արտաքսել է չորս ռուս դիվանագետի |factor.am|

factor.am: Ավստրիան չորս ռուս դիվանագետի «պերսոնա նոն գրատա» է հայտարարել և կարգադրել նրանց լքել երկիրը մինչև փետրվարի 9-ը։ Այս մասին հայտնել է Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Երկուսը Վիեննայում ՌԴ դեսպանատան դիվանագետներ են, ևս երկուսը՝ Ավստրիայում ՄԱԿ-ի գործակալություններից մեկի աշխատակիցներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ավստրիայի ԱԳՆ-ն երկու դիվանագետի մեղադրել է «դիվանագիտական ​​կարգավիճակի հետ անհամատեղելի գործողությունների», իսկ ՄԱԿ-ի ռուսական առաքելության երկու աշխատակցի՝ «շտաբի համաձայնագրին անհամատեղելի գործողությունների մեջ»։ Վերջին անգամ Ավստրիան ռուսական առաքելությունների աշխատակիցների արտաքսել էր 2022 թվականի ապրիլին․ այդ ժամանակ Վիեննայում դեսպանատան երեք աշխատակից և Զալցբուրգում գլխավոր հյուպատոսության մեկ դիվանագետ էր ուղարկվել Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել էր հայելային՝ վտարելով Ավստրիայի դեսպանատան չորս աշխատակցի։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել