Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|
14:06 - 03 փետրվարի, 2023

Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք. Գուրգեն Արսենյանը` ընդդիմության կազմակերպած լսումներին |tert.am|

tert.am: Ուզում էի լսել քաղաքական տեսակետ, բայց լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, այս ի՞նչ ապառնալիքներ եք ուղղում, դուք տե՞ր եք ձեր սպառնալիքներին, հարց․ ձեր ասած խոսքերին տե՞ր եք։

Այս մասին այսօր Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՔՊ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ով մասնակցում է ընդդիմության կազմակերպած լսումներին։

«Այն, որ ասում ենք՝ պատասխանատու իշխանություն է գործում Հայաստանում, հենց նրա համար է պատասխանատու, որ ինքը հասկանում է իր գործողությունների հետևանքները։ Այսօր նստած հաթաթա եք տալիս հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, ինչ-որ ռոմանտիկ դրսևորումներ ունեք, ինչ որ բան մոռացեք եք իրականութունից, մոռացել եք, թե այդ հարաբերույթուններն ինչի բերեցին, ինչի առջև է հիմա կանգնած ՀՀ–ն ու Հայաստանի ժողովուրդը, անընդհատ՝ 120 հազար Ղարաբաղի բնակիչ, 3 մլն էլ Հայաստանի բնակիչ․ պատասխանատու ենք մենք այդ մարդկանց համար, մեր երկրի համար, առաջնայնությունները ճիշտ դրեք»,–ասաց իշխանական պատգամավորը։

ԱԺ նիստերի դահլիճից Արսենյանի հիշեցրին իր ընտանեական հարաբերությունների մասին, ինչին ի պատասխան Արսենյանն ասաց, որ դա իրենց չի առնչվում և ընդդիմության ասաց, որ նրանց դատավճիռը ժողովուրդն է տվել, իսկ իրենք քաղաքակիրթ իշխանություն են։

«Ձեզ թվում է, թե դուք տրիբունալի մասնակից եք, ո՞վ եք, արա, դուք։ Ձեր դատավճիռը տվել է ժողովուրդը։ Ղարաբաղյան հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ, դա մոռացեք, Հայաստանում իշխանության կարող եք գալ միայն այն դեպքում, երբ ՀՀ ժողովուրդը ձեզ կտա այդ մանդատը, դա միակ ձևն է»,–ասաց Արսենյանը։

Արսենյանի ելույթի ժամանակ դահլիճից անընդհատ արձագանքներ էին հնչում, իսկ նիստը վարող պատգամավոր Սեյրան Օհանյանը դահլիճին լռելու, իսկ Գուրգեն Արսենյանին ելույթն ամփոփելու կոչ էր անում, քանի որ, Օհանյանի խոսքով, Արսենյանը լսումների թեմայի վերաբերյալ չէ։ Արսենյանը, ի պատասխան Օհանյանին, ասաց, որ մինչ իրեն եղած ելույթները ևս Լաչինի միջանցքի մասին չէին, այլ իշխանության։

Արսենյանի՝ իր ելույթն ավարտելուց հետո հայտարարեց Սեյրան Օհանյանը հայտարարեց․ «Ամեն ինչ ակնհայտ է։ Ակնհայտ է, թե ՀՀ-ն ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում, Արցախի Հանրապետությունը ինչի արդյունքում է հայտնվել այս իրավիճակում․ տգետ կառավարման, դավաճանական տեսակետների և ոչ հեռանկարային քայլերի, որ իրականացրել են այսօրվա իշխանությունները, և թեման Լաչինին է վերաբերում, դուք էլ պարոն Արսենյան, իրականացրած աշխատանքի համար, հետագայում նաև ձեր իշխանությունը պատասխան է տալու»։

Օհանյանի խոսքից հետո դահլիճում ծափահարություններ հնչեցին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել