Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը
16:57 - 03 փետրվարի, 2023

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանը և Դավիթ Հակոբյանը

Փետրվարի 3-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հարցազրույցների արդյունքում Խորհրդի որոշմամբ հանձնաժողովի անդամներ են ընտրվել Ռաֆիկ Գրիգորյանն ու Դավիթ Հակոբյանը: Ըստ այդմ՝ ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել