Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ
11:13 - 07 փետրվարի, 2023

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ

Սեյրան Օհանյանի նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու երկրորդ միջնորդությունը ԱԺ-ում կքննարկվի դռնփակ։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող միջնորդություն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին 3 միջնորդագիր էր ներկայացրել ԱԺ նախագահին։ Իսկ Ազգայի ժողովի այսօրվա նիստի օրակարգում են Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցերը։ 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնեց, որ Սեյրան Օհանյանի վերաբերյալ միջնորդագրերից մեկը զորամասի տարածքի՝ «անհամեմատ էժան գնով» օտարման մասին է։

Լուսանկարը՝ ԱԺ մամուլի ծառայության


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել