Ի գիտություն #20. գիտական և տեխնոլոգիական ամենշաբաթյա ամփոփագիր
Սիրելի՛ ընթերցող, Infocom-ի թիմը յուրաքանչյուր շաբաթ հրապարակում է «Ի գիտություն» գիտական ու տեխնոլոգիական ամփոփագիրը (newsletter), որում ներառված են գիտական և տեխնոլոգիական նորություններ՝ աշխարհից ու Հայաստանից, մեր գործընկերների հրապարակումները գիտության թեմայով, Infocom-ի թեմատիկ հրապարակումները, Գիտարբուքին ավելի շուտ գրանցվելու հղում և բացառապես այստեղ հրապարակվող թեմատիկ հարցազրույց կամ հոդված։
Մենք որոշել ենք յուրաքանչյուր 10-րդ ամփոփագրիը հրապարակել նաև կայքում։
Ստորև կարող եք ծանոթանալ 20-րդ ամփոփագրին և ցանկության դեպքում բաժանորդագրվել(բաժանորդագրությունն անվճար է)։
*|MC_PREVIEW_TEXT|*
<!–
<!– [if (gte mso 9)|(IE)]>
<![endif]–>
#Էքսկլյուզիվ
Տավրոկովկասի տարածքում կանխատեսված երկրաշարժերի, Հայաստանի տարածքում դրա վտանգի և երկրաշարժագիտության կարևորության մասին
ԳԱԱ Ա․ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիուտի Սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման լաբորատորիան դեռ 2013-2018 թթ․-երի ընթացիկ սեյսմիկ մշտադիտարկման արդյունքում արձանագրել էր ՀՀ-ում և հարակից տարածքներում սեյսմիկ ակտիվության և սեյսմիկության անոմալ դրսևորումները։ Զրուցել ենք ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանի հետ։
Ինչ նշանակություն ունեն ChatGPT-ը և գեներացվող արհեստական բանականությունը գիտության համար
Բրիտանական Nature գիտական ամսագիրը հանրամատչելի հոդվածների բաժնում հրապարակել է վերլուծական նյութ գիտության համար գեներացվող արհեստական բանականության նշանակության մասին։ Հոդվածում ներկայացվում է ChatGPT-ի և արհեստական բանականությամբ աշխատող այլ գործիքների կիրառությունը գիտության մեջ և գիտնականների կողմից, դրանց դրական կողմերը և հնարավոր բացասական ազդեցությունը։
Գիտնականները սառույցի նոր տեսակ են ստեղծել, որը կարող է գոյություն ունենալ հեռավոր արբանյակների վրա
Բրիտանական Nature գիտական ամսագիրը հանրամատչելի հոդվածների բաժնում հրապարակել է նյութ գիտնականների կողմից ստեղծված սառույցի նոր տեսակի մասին, որը համապատասխանում է ջրի խտությանը և կառուցվածքին։ Հոդվածը պատմում է սառույցի նոր տեսակի մոլեկուլային կառուցվածքի, Տիեզերքում դրա գոյության, ինչպես նաև գիտության համար նշանակության մասին։
Դատարանը վերացրել է ՕԴՔԿ ՊՈԱԿ-ի տարածքում շինարարությունը կասեցնելու որոշումը
ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արգիշտի Ղազարյանի նախագահությամբ, վերացրել է «Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ–ի տարածքում «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ–ի կողմից իրականացվող շինարարությունը կասեցնելու որոշումը։
Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանը 2022 թ․ հոկտեմբերի 10-ին «Գրին Փրոփերքի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ին թույլատրել էր «Աբուհայաթ» պատմական ջրանցքի մի մասը տեղափոխել ՊՈԱԿ–ի տարածք, քանի որ այն անցնում է բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի տարածքով, որը ՓԲԸ-ն նախատեսում է կառուցել։ ՊՈԱԿ–ի աշխատակիցները, սակայն, դեմ լինելով Քաղաքապետարանի այդ որոշմանը, այն բողոքարկել էին Վարչական դատարանում։ Նախքան բուն բողոքի քննությունը վերջիններս նաեւ միջնորդել էին կասեցնել շինթույլտվության որոշումը, ինչը դատարանի՝ նոյեմբերի 25-ի որոշմամբ բավարարվել էր, եւ շինարարական աշխատանքները անժամկետ դադարեցվել էին։
Տիեզերքում արևային վահանակները կարո՞ղ են մաքուր էներգիա ապահովել Երկրին
100 տարի մարդիկ երազում էին արեգակնային վահանակների հսկայական զանգվածներ տիեզերք ուղարկել և դրանց էներգիան Երկիր փոխանցելու մասին: Ի տարբերություն Երկրի վրա պարբերաբար օգտագործվող վերականգնվող էներգիայի աղբյուրների, այս ուղեծրային վահանակները միշտ կարող են ողողվել արևի պայծառ լույսով և, հնարավոր է, ապահովել էներգիայի շարունակական մատակարարում:
Զարմանալի քիմիական նյութեր, որոնք օգտագործվել են եգիպտական մումիաները զմռսելու համար
2500 տարվա վաղեմության զմռսման արհեստանոցում հայտնաբերված պիտակներով կաթսաներում հայտնաբերվել են բույսերի և կենդանիների մնացորդներ, որոնք օգտագործվել են հին եգիպտական մումիաներ պատրաստելու համար, ներառյալ բաղադրիչներ, որոնք ծագում են հարյուրավոր և նույնիսկ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։
Ձեր մայրենի լեզուն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ձեր ուղեղում, նույնիսկ եթե դուք խոսում եք 10 լեզուներով
Ուղեղի պատկերման նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են պոլիգլոտների միտքը՝ պարզելու, թե ինչպես են նրանց ուղեղի լեզվական հատուկ տարածքները արձագանքում տարբեր լեզուներ լսելուն: Նրանք պարզել են, որ ծանոթ լեզուներն ավելի ուժեղ արձագանք են առաջացրել, քան անծանոթները, մեկ կարևոր բացառությամբ. մայրենի լեզուներն ուղեղի համեմատաբար քիչ ակտիվություն են առաջացրել: Հեղինակների խոսքով սա հուշում է, որ այն լեզուները, որոնք մենք սովորում ենք վաղ տարիքում, առանձնահատուկ են մեզ համար։
Գլոբալ ազդանշանային համակարգը հետևում է մեթանի գերարտադրողներին
Մեթանը թաքնված ջերմոցային գազ է, որն անկանխատեսելիորեն ազատվում է այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են խողովակաշարերը և գազի հանքավայրերը: Գիտնականները ցանկանում էին բռնել այդ արտանետողներին «հանցանքի պահին»։ Նախկինում պատասխանատուները ստիպված էին վերահսկել հավանական տեղանքները գետնից կամ ինքնաթիռից: Այժմ զանգվածային, կարճաժամկետ արտահոսքերը կարող են ավտոմատ կերպով հայտնաբերվել տիեզերքից աշխարհի ցանկացած կետում։ Սա կարող է լինել դրանք վերացնելու և կլիմայի փոփոխությունը դանդաղեցնելու առաջին քայլը:
Մեր գիտական մեդիա նախագծերի՝ այս ամենշաբաթյա ամփոփագրի, գիտության մասին «Գիտարբուք» սրճարանային զրույցների, «Երկար զրույց գիտության շուրջ» քննարկումների շարքի ու գիտական թեմաների ընթացիկ լուսաբանումների շարունակականության ապահովման համար բաժանորդագրվե՛ք Patreon-ի մեր փաթեթներից որևէ մեկին։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» անգլալեզու կոլեկտիվ աշխատությունը
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել դեռևս 2020 թվականին հրատարակված «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920–1930-ական թվականներին (187 էջ + 1 ներդիր և 2 քարտեզ) կոլեկտիվ աշխատության անգլալեզու՝ «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» (Yerevan, 2021, 153 pages + 1 inlay and 2 maps) տարբերակը:
Պատմաքաղաքական կարևոր և արդիական նշանակություն ունեցող կոլեկտիվ այս աշխատությունը հայ և արտասահմանյան գիտաքաղաքական և ընթերցող լայն շրջանակներին է ներկայացնում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների ձևավորման ընթացքը 1920-1930-ական թվականներին։ Ցույց է տրվում, թե ինչպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և քաղաքական ճակատագրում խորը հետք թողած Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերով, խորհրդային պետական ու կուսակցական մարմինների որոշումներով հայկական զգալի տարածքներ անցան Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Դրա հետևանքով Խորհրդային Հայաստանը և այսօր նրա իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, ԼՂԻՄ-ը (ԼՂՀ, Արցախի Հանրապետություն) հայտնվեցին ռազմավարական տեսանկյունից անչափ խոցելի սահմաններում՝ պարփակվելով համապատասխանաբար 29.8 հազար և 4.4 հազար քառակուսի կմ տարածքի վրա: Տարածքային կորուստները հստակ արտացոլված են աշխատության հեղինակների կողմից պատրաստված և գրքերի հետ հրատարակված 2 թեմատիկ քարտեզներում։
Հանրային քննարկում. փոփոխություններ և լրացումներ «Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում և հարակից օրենքներում
ՀՀ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծերի նպատակը բարձրագույն կրթության և գիտության բնագավառների մեկ միասնական քաղաքականության իրականացումն է, այդ բնագավառները կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու բնագավառների պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումը:
Նախագծերի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. փետրվարի 22-ըներառյալ
Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր 2023»-ի հայտերի ընդունումը
Գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթը:
Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հնարավորություն կունենան հեռավար կարգով ղեկավարել Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար: Լաբորատորիայի ղեկավարի համար ազգային և տարիքային սահմանափակում չկա, ծրագիրը բաց է բոլոր բնագավառների գիտնականների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն ապրել Հայաստանում: Խմբի ղեկավարի համար նախատեսված է հոնորար՝ գործուղումով ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի համար՝ մինչև 3 միլիոն դրամ նախագծի կատարման ողջ ընթացքում։
Picsart-ը աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում է
Հայկական Picsart ընկերությունը data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածների շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում։
20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։
data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին:
Հայկական Zangi-ն Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է
Հայկական Zangi հավելվածի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Zangi-ին Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում 4-րդ տեղում է։
«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա, մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից և Viber-ից։
Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում և Ասիական տարածաշրջանում», – գրել է Վահրամ Մարտիրոսյանը։