Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային

 |armenpress.am|
12:17 - 10 փետրվարի, 2023

Համաշխարհային բանկը 1,78 միլիարդ դոլար կհատկացնի երկրաշարժից տուժած Թուրքիային |armenpress.am|

armenpress.am: Համաշխարհային բանկը (ՀԲ) հայտարարել է, որ 1,78 միլիարդ դոլար կհատկացնի Թուրքիայի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու և օգնություն ցուցաբերելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Համաշխարհային բանկն այսօր հայտարարել է Թուրքիային արտակարգ օգնություն ցուցաբերելու և երկրի վերականգնման համար 1,78 միլիարդ դոլար հատկացնելու մասին», - ասվում է ՀԲ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀԲ-ն «նաև ձեռնամուխ է եղել վնասների արագ գնահատմանը՝ աղետի մասշտաբները հասկանալու և վերականգնմանն ու վերակառուցմանը աջակցելու նպատակով առաջնահերթ ոլորտները որոշելու համար»։

Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, փետրվարի 6-ի գիշերը 7,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։ Գիշերվա ավերիչ երկրաշարժին Թուրքիայում հետևել են հետցնցումներ, որոնցից առավել ուժգիններից մեկը՝ 7,7 մագնիտուդով, մյուսը՝ 5,9։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել