Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ
 |armenpress.am|
15:52 - 15 փետրվարի, 2023

Հայաստանի ցուցաբերած զորակցությունը մենք չենք մոռանալու. Սերդար Քըլըչ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո Հայաստանի տրամադրած աջակցությանը՝ նշելով, որ այս փուլում դա կարևոր զարգացում է:

«Մեր աշխարհագրությունը, տարածքը, որտեղ գտնվում ենք, մեր ճակատագիրը որոշող կարևոր գործոններից մեկն է։ Երբեմն այդ ճակատագիրը, ցավոք սրտի, նաև այսպիսի աղետներով է ձևավորվում։ Ցավը, վիշտը թեթևացնելու համար կարևոր գործոն է տարածաշրջանային երկրների զորակցությունը։ Ինչպես տարածաշրջանի մյուս երկրները, Հայաստանի ժողովուրդը ևս այս ցավալի պահին Թուրքիայի ժողովրդի կողքին կանգնելու ջանք է գործադրել՝ որոնողափրկարարական ջոկատներ է ուղարկել, նաև մարդասիրական օգնություն բեռնատարներով, որոնցից վերջին երկուսը՝ երեկ երեկոյան։ Հայաստանի արտգործնախարարն էլ Հայաստանի ժողովրդի ցավակցությունը հայտնելու համար եկավ Անկարա և հանդիպեց մեր արտգործնախարարի հետ։ Իհարկե, սրանք այս փուլում կարևոր զարգացումներ են։ Հայաստանի ցուցաբերած այս զորակցությունն, իհարկե, չենք մոռանալու։ Սա շատ կարևոր իրադարձություն է։ Միաժամանակ, ցավերը կարողանում են մերձեցնել մարդկանց։ Կարևոր գործընթացներ ենք ապրում»,- պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ ասաց Քըլըչը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել