Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ
 |azatutyun.am|
22:01 - 20 փետրվարի, 2023

Վիտալի Բալասանյանին առնչվող քրգործը կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին առնչվող քրեկան գործ կապված է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ենթադրյալ դեպքի հետ։ Արցախի գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնում են, որ Քննչական կոմիտեն քննում է Արցախի անվտանգության խորհրդի պատասխանատու պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանգամանքները, որոնք առաջացրել են խոշոր չափերի գույքային վնաս։

Գերատեսչությունից հստակեցնում են՝ այժմ ոչ Բալասանյանը, ոչ էլ այլ անձ գործով մեղադրյալ չէ։

Սակայն դատախազությունը չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ են արել Անվտանգության խորհրդի պաշտոնյաները։ Ինքը՝ Բալասանյանը ևս լռություն է պահպանում։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել