Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
 |1lurer.am|
20:22 - 22 փետրվարի, 2023

Արդարադատության դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի պահանջը Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: 

Ադրբեջանը պահանջում էր միջանկյալ միջոցներ կիրառել և Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»: 
 
Դատարանը նշեց, որ Ադրբեջանն ապացույցներ չի ներկայացրել, որ Հայաստանը ձեռնարկել է քայլեր, որոնք խոչընդոտում են ազգությամբ ադրբեջանցիների՝ մշտական բնակության վայրերում գտնվելու իրավունքին:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտավորություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել