Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
16:52 - 25 փետրվարի, 2023

Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի արտահերթ նիստում 2023 թվականի մարտի 26-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքին վիճակահանության կարգով տրամադրել է հերթական համարներ։

Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Սիսիան և Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական այն ուժերը, որոնք ներկա են եղել նիստին (նիստի տեղի և ժամի մասին իրազեկվել էին բոլոր ուժերը), մասնակցել են վիճակահանությանը։ Այսպիսով, կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի հերթական համարներն են՝

«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինք-1,

«Իմ հզոր համայնք» կուսակցություն-4,

Հայաստանի հանրապետական կուսակցություն-5,

«Հայկական երազանք» կուսակցություն-2,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-6,

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն-3։

Այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են և՛ Սիսիան և՛ Անի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, հանդես կգան նույն համարի ներքո։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը կրկին վիճակահանությամբ բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքն ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել