ԲԴԽ-ն որոշել է Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան  |factor.am|
11:07 - 08 մարտի, 2023

ԲԴԽ-ն որոշել է Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան |factor.am|

Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է վերջերս Շիրակի մարզում նշանակված հերթական դատավորին տեղափոխել Երևան։ Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի կայքից։

«2023 թվականի մարտի 6-ին, դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջին ատյանի այլ դատարանի դատավորին նշանակելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ և 117-րդ հոդվածներով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Հանրապետության նախագահին առաջարկել Անի Արարատի Մարտիրոսյանի թեկնածությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակելու համար»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Անի Մարտիրոսյանը հունվարի 30-ին, այսինքն՝ շուրջ մեկ ամիս առաջ է նշանակվել Շիրակի մարզի դատավոր։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ դատավորին արդեն 30-ից ավելի գործ է մակագրված։

Հուվարի 30-ին Շիրակի մարզում նշանակված մեկ այլ դատավոր՝ Մակար Կիրակոսյանն էլ փետրվարի 13-ին նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել