«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|
16:52 - 09 մարտի, 2023

«Կարող եմ մտածել, որ խնդիր էր դրված՝ դատավոր Նախշքարյանի լիազորությունները դադարեցնել»․ Նախշքարյան |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է իր վերաբերյալ կարգապահական վարույթին, որի հետևանքով ԲԴԽ-ն դադարեցրել է իր լիազորությունները։

«Կարող եմ ենթադրել, որ Կարեն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է հետամուտ լինել իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում»,- ասել է Զարուհի Նախշքարյանը։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն, որը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Կարգապահական գործի շրջանակներում Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ էր հայտնել։ Նա նշել էր, որ դատավորների հետ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում Նախշքարյանի հետ առանձնազրույց է ունեցել, և կանխակալ վերաբերմունք ունի նրա նկատմամբ։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարուհի Նախշքարյանը ամբողջությամբ չբացահայտեց առանձնազրույցի մանրամասները, սակայն նշեց, որ իր վերաբերյալ կարգապահական վարույթը Կարեն Անդրեասյանի ընկերը՝ Արդարադարտության նախարար Գրիգոր Մինասյանը, հարուցվել է դիլիջանյան հանդիպումից հետո։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել