Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին
18:52 - 10 մարտի, 2023

Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։

Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. Օխտար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը: Վթարի հետեւանքով մահացել է 1970 թվականին ծնված Թ․Դ․-ն, որը դպրոցի ուսուցիչներից էր։ Վիրավորվել էր 24 քաղաքացի, որոնցից 15-ը դպրոցի աշակերտներ են, 8-ը՝ ուսուցիչներ, 1-ը՝ սպասարկող անձնակազմից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել