Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար
 |1lurer.am|
20:29 - 15 մարտի, 2023

Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Տոյվո Կլաար |1lurer.am|

1lurer.am: Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին:

«10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու հարկադրանքի միջոցները չեն կարող տարբերակ լինել երկխոսության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքում։ Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Լաչինի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- ասված է հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել