Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի
 |1lurer.am|
17:01 - 16 մարտի, 2023

Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը երկու ամսով կկալանավորվի |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը, երկու ամսով կկալանավորվի։

Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Խաչատուրովի նկատմամբ կիրառել կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել են դատախազությունից։

Բարձրաստիճան նախկին զինվորականը մեղադրվում է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափի անշարժ գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար:

5 տարի երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովի գործը վերաբերում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական գործի դրվագներից մեկին։

Երբ փետրվարի սկզբին խորհրդարանը քննում էր Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ Արարատի մարզի Արմաշ համայնքի զորամասի տարածքը 2009-ին վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին 4 միլիոն դրամով:

Հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 21-ին մերժել էր Խաչատուրովին կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել