armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի և երևանցիների անունից կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց րոպեներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
«Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները: Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- նկատեց Տիգրան Ավինյանը:
2023 թվականի մարտի 16-ին գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին։
Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ էր ընտրվել 2021 թվականի դեկտեմբերի 22-ին ավագանու արտահերթ նիստում։ Մինչ այդ, 2018 թվականի հոկտեմբերի 29-ից նա զբաղեցնում էր Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը։
comment.count (0)