Անահիտ Ավանեսյանը Դոհայում մասնակցում է Միջին Արևելքի առողջապահության որակի և անվտանգության ֆորումին
20:32 - 18 մարտի, 2023

Անահիտ Ավանեսյանը Դոհայում մասնակցում է Միջին Արևելքի առողջապահության որակի և անվտանգության ֆորումին

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կատարի պետության հանրային առողջության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուվարիի հրավերով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մարտի 16-19 Կատարի մայրաքաղաք Դոհայում է` մասնակցելու Միջին Արևելքի առողջապահության ոլորտում որակի և անվտանգության ֆորումին։
 
Եռօրյա ֆորումի այս տարվա գլխավոր ուղղվածությունը արտակարգ իրավիճակներում առողջապահական համակարգի տոկունության ու կայունության բարձրացումն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել