Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն. Սի Ծինփինը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին |factor.am|
13:52 - 20 մարտի, 2023

Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն. Սի Ծինփինը՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման մասին |factor.am|

factor.am: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Մոսկվա այցի նախօրեին հոդված է գրել ռուսական լրատվամիջոցների համար, որտեղ խոսել է ռուս-չինական հարաբերությունների մասին և առանձին անդրադարձել Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա հիշեցրել է նաև հակամարտության կարգավորման՝ 12 կետից բաղկացած իր ծրագիրը, որը հրապարակվել էր Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի օրը։ Արևմուտքում այս ծրագրի նպատակներն անիրատեսական էին անվանել։

«Բարդ խնդիրները պարզ լուծումներ չունեն։ Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամից ռացիոնալ ելքն ու կայուն խաղաղության և համընդհանուր անվտանգության ճանապարհ աշխարհում կգտնվի, եթե բոլորն առաջնորդվեն ընդհանուր, համալիր, համատեղ ու կայուն անվտանգության հայեցակարգով, շարունակեն երկխոսությունն ու խորհրդակցությունները իրավահավասար, խելամիտ և պրագմատիկ ձևով»,- գրել է Չինաստանի ղեկավարն իր հոդվածում։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել