azatutyun.am: Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նիստն ընթանում է փակ դռների հետևում։
Անցած նիստից հետո Քոչարյանն ասաց, որ քննարկել են բոլոր մանրուքները, սկսած՝ պատերազմից առաջ բանակի վիճակից, մինչև սպառազինության, կադրային համալրման, աշխարհազորի լինել-չլինելու հարցեր։ Քննիչ հանձնաժողովի ղեկավարը դրվատանքի խոսքեր հնչեցրեց Օնիկ Գասպարյանի հասցեին, նաև ասաց՝ ոչ մեկը նրա չափ ավանդ չունի Զինված ուժերում, գիտելիքներով էլ չի կարող մրցել։
comment.count (0)