Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․
«Ես այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետի հետ: Վերահաստատել եմ ԱՄՆ հանձնառությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության։
Հարավային Կովկասում խաղաղության միակ ճանապարհը դիվանագիտությունն է»,- գրել է Բլինքենը։
ՀՀ կառավարությունից ավելի վաղ հայտնել էին, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր:
«Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը վերոնշյալ գործընթացներին»,- նշել են ՀՀ կառավարությունից։
comment.count (0)