Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|
09:56 - 23 մարտի, 2023

Մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում․ իշխանական պատգամավոր |azatutyun.am|

azatutyun.am: Երկու օր առաջ Սյունիքի Սև լճի տարածքում մոլորված պայմանագրային Մարտիրոս Գյուլամբարյանը Զինված ուժերի ու Ազգային անվտանգության ծառայության ջանքերով է դուրս բերվել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքից, որտեղ հայտնվել էր մառախուղի պատճառով, «Ազատությանը» հայտնեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Պաշտպանության նախարարության համապատասխան ուժերի աջակցությամբ, Ազգային անվտանգության ծառայության աջակցությամբ և հենց մեր զինծառայողի արագ կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու ընդունակությունների հաշվին զինծառայողը դուրս է բերվել այդ տարածքից», - ասաց Խաչատրյանը։

Իշխանական պատգամավորը հաստատեց մամուլի հրապարակումները, որոնց համաձայն, մոլորված զինվորին որոնել են նաև ռուս զինծառայողները՝ հայտնվելով ադրբեջանցիների թիրախում։

Գորիսի բժշկական կենտրոնից երեկ հայտնել էին՝ ազգությամբ ռուս երկու զինծառայող են ընդունել, սակայն չէին նշել, թե ինչի հետևանքով են վիրավորվել նրանք։

«Ըստ իմ ստացած տեղեկությունների՝ պայմանավորվածություններ են եղել ադրբեջանական կողմի հետ, նրանք իրենց «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով, ռուսական դրոշով մտել են Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք որպեսզի մեր ծառայողին գտնեն և հետ վերադարձնեն, սակայն նրանց վրա, կարելի է ասել, դիմահար կրակ է բացվել», - ասաց Արմեն Խաչատրյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել