ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար |armtimes.com|
13:11 - 24 մարտի, 2023

ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում ռուսական դպրոցների հարցի հետ կապված քննարկումներ են ընթանում ռուսական կողմի հետ մեր օրենդրության շրջանակներում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որով նա  նշել էր Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտության մասին:

Նախարարը նկատեց՝ մեր երկրում մեր քաղաքացիների համար ուսուցումը պետք է լինի գրական հայերենով, որը սահմանված է նաև օրենքով։

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է և դա հայերենն է։ Ինչ վերաբերում ռուսական կողմի հետ համատեղ ծրագրին, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի  հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ  մենք պետք է քննարկենք դրա կոնցեպտը: Դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ: Աշխատանքային խումբը ձեւավորվել է, մենք ունենք  մեն պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել»,– ասաց նա:

Ըստ նախարարի՝ ռուսական կողմին ներկայացրել են, օրինակ, ՀՀ–ում գործող չինական դպրոցի գործունեությունը, որտեղ ենթակառուցվածքների մասով Չինաստանն արել է մեծ ներդրում․ «Կառուցվել է դպրոցական նոր շենք, հագեցվել է գույքով, նաեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն՝ այս դպրոցում կա չինարենի ուսուցման, Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն: Մասնագետներ են գործուղվում Չինաստանի կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն ունենք եւ ռուսական կողմին սա ներկայացրել ենք»։

Անդրեասյանի խոսքով՝ հնարավորությունը, որ քննարկել են ռուսական կողմի հետ, այն է, որ վերջին տարում ՌԴ-ից քաղաքացիների մեծ հոսք կա. «Մենք ասել ենք, որ պատրաստ ենք քննարկել, եթե կա այդ քաղաքացիների կրթության կազմակերպման անհրաժեշտություն:  Այստեղ նաեւ անհրաժեշտություն կա, որ նրանք հնարավորություն ունենան սովորելու ռուսական կրթություն, սա եւս կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները:

Կրթության գերատեսչության ղեկավարը նկատեց՝ ՌԴ քաղաքացիների պարագայում կարող է ուսուցումը լինել այլ լեզվով։ Այդ ուսուցումը կարող է այլ լեզվով լինել նաև մեր երեխաների համար միայն կրթության երրորդ աստիճանում, այսինքն՝ ավագ դասարաններում, եթե խոսքը գնում է միջազգային կրթական ծրագրերի մասին, ինչպիսին է միջազգային բակալավրիատ ծրագիրը։ Սրա համար ամեն երեք տարի մեկ, Կառավարության որոշմամբ տրվում է թույլտվություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել