Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի հայտարարության պատճառով |tert.am|
22:14 - 26 մարտի, 2023

Ուկրաինան պահանջում է ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստ գումարել միջուկային զենքի վերաբերյալ Պուտինի հայտարարության պատճառով |tert.am|

tert.am: Ուկրաինան պահանջել է շտապ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ կապված Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Ինչպես գրում է korrespondent.net-ը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես արձագանքել է Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրությանը։

Ուկրաիյի ԱԳՆ-ն կոչ է արել բելառուսական հանրությանը «կանխելու Բելառուսի տարածքում միջուկային զենք տեղակայելու հանցավոր մտադրությունների իրականացումը, որը հակասում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրով ստանձնած պարտավորություններին և աղետալի հետևանքներ կունենա Բելառուսի ապագայի համար, ինչպես նաև երկիրն ավելի շատ կվերածի Կրեմլի պատանդի»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 25-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան համաձայնության է եկել Մինսկի հետ Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի տեղակայման շուրջ։ 

Նա նշել է, որ Մոսկվան արդեն օգնել է Մինսկին ինքնաթիռների վերազինման հարցում, նրանց է փոխանցվել նաև «Իսկանդեր» հրթիռային համակարգը։

Պուտինն ընդգծել է, որ տակտիկական միջուկային զենքը կտեղակայվի այնտեղ՝ չխախտելով Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել