Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|
11:11 - 27 մարտի, 2023

Գործակարգավարական նիստերը կվարեմ ես. աշխատանքի բաժանում ենք արել. Տիգրան Ավինյան |news.am|

news.am: Գործակարգավարական նիստերը հիմնականում կվարեմ ես: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի սկզբում հայտարարեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ մյուս փոխքաղաքապետերի հետ որոշակի աշխատանքի բաժանում են արել:

«Դեռեւս նախորդ տարվանից սկսած Մալբրի համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքը էականորեն բավարարվել է: Մենք անցել ենք հաջորդ փուլին՝ ներդնելու ենք պրոյեկտների կառավարման ճկուն համակարգ, որը մեզ թույլ է տալու երնածրագրերով, ենթաբաժիններով, ժամկետներով հետեւել ամեն անհատական ծրագրին եւ պարոն Մաչյանը հիմնական պատասխանատուն է լինելու:

Եվս մեկ նորամուծություն, որն իրականացնելու ենք, դա լինելու է այն, որ նոր նախագծերը հանրային քննարկման հարթակում են դրվելու: Այն նախագծերը, որոնք վերաբերում են այգիներին, ծառերին»,-ասաց Ավինյանը:

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական է տվել Հրաչյա Սարգսյանը: Քաղաքապետի պարտականություններն այս պահին կատարում է առաջին փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել