Մահափորձ ադրբեջանցի ամենաակտիվ պատգամավորներից մեկի նկատմամբ․ վերջինս վիրավոր է |armtimes.com|

armtimes.com: Բաքվի թաղամասերից մեկում անհայտ անձինք ավտոմատներից կրակ են բացել Միլլի Մեջլիսի պատգամավոր, «Մեծ վերածնունդ» կուսակցության առաջնորդ Ֆազիլ Մուստաֆայի վրա։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կրակողները Ֆազիլ Մուստաֆային սպասել են Զաբրատ գյուղում գտնվող իր տան ցանկապատի դիմաց։ Մուստաֆան, ինչպես միշտ, մեքենայով մոտեցել է իր տան դարպասին, սեղմել հեռակառավարման կոճակը, որպեսզի բացվի դարպասը, երբ սկսել են կրակել մեքենայի վրա: Մուստաֆան ուսի և ազդրի հատվածում վիրավորումներ է ստացել, բայց հասցրել է դուրս թռնել մեքենայից և շտապել դեպի բակ, որտեղ աղմուկից դուրս է եկել վերջինիս կինը,այնուհետ կրակոցներ արձակողները հեռացել են, ժամանել է շտապ օգնությունն ու ոստիկանությունը:

Հրաձիգները եղել են դիմակներով և ինքնաձիգներով զինված։ Կրակ բացելով՝ նրանք անմիջապես հեռացել են հանցագործության վայրից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն