Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից
 |armenpress.am|
17:53 - 30 մարտի, 2023

Հոսպիտալացված Հռոմի պապն իրեն ավելի լավ է զգում և աշխատում է հիվանդանոցից |armenpress.am|

armenpress.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը նախօրյակին հոսպիտալացվել էր, ապաքինվում է և աշխատանքը շարունակում է հիվանդանոցից: Այս մասին հաղորդել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին։ «Ֆրանցիսկոս պապը գիշերը լավ հանգստացել է:

Կլինիկական պատկերն աստիճանաբար բարելավվում է, և նա շարունակում է իր պլանային բուժումը: Նախաճաշից հետո նա լրագրեր Է ընթերցել և վերսկսել աշխատանքը», - նշված է Բրունիի հայտարարությունում: Մարտի 29-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել էր առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։

Ըստ իտալական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ նա մի քանի օր կմնա Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանցիսկոս պապի մոտ շնչուղիների հիվանդություն կա, սակայն նրա մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Վատիկանն ի սկզբանե հայտնել էր, թե Պապը հիվանդանոց է գնացել նախապես պլանավորված բուժզննման համար: 86-ամյա քահանայապետն արդեն չեղարկել է բոլոր հանրային միջոցառումները, որոնք ավելի վաղ պլանավորվել Էին հինգշաբթի և ուրբաթ օրերի համար:

Վերջին ամիսներին կաթոլիկ եկեղեցու առաջնորդը շարժասայլակով էր տեղաշարժվում, քանի որ ծնկի հետ կապված խնդիրներ ուներ: 2021 թ.-ի ամռանը Ֆրանցիսկոս պապը տասն օր անցկացրել Էր Հռոմի «Ջեմելլի» կլինիկայում՝ աղիքային վիրահատությունից հետո, որի ժամանակ հեռացվել Է նրա հաստ աղիքի կեսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել