Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան
15:56 - 01 ապրիլի, 2023

Երեւանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով․ գնացքներն անցել են միակողմանի երթեւեկության․ Երեւանի քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետարանը հաղորդել է, որ այս պահին Երևանի մետրոպոլիտենն աշխատում է արտակարգ ռեժիմով։ Գնացքներն անցել են միակողմանի երթևեկության՝ «Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան՝ առաջին գծով, այնուհետ «Սասունցի Դավիթ» կայարանից երկրորդ գծով դեպի «Բարեկամություն» կայարան։

Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի է ունեցել «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզում։

Փլուզման հետևանքով քարերը թափվել են մետրոպոլիտենի ընթացքային գծերի և հպակային ռելսի վրա՝ անհնար դարձնելով մետրոնոլիտենի ամբողջական և լիարժեք շահագործումը։

Քաղաքապետարանից նշել են, որշ փլուզման հետևանքով տուժածներ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել