«Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում. պարտադրեք, թող անեն». Փաշինյանը՝ Արագածոտնում
 |news.am|
17:37 - 03 ապրիլի, 2023

«Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում. պարտադրեք, թող անեն». Փաշինյանը՝ Արագածոտնում |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 3-ին, այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ 9.5 կմ-անոց ճանապարհահատված, որը հիմնանորոգվել է Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրով։

«Ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումը և սպասարկումը»,- նշել է վարչապետն ու հավելել. «Եթե ճանապարհի եզրին կուտակվում է ավազը, հողը, հետո ճանապարհը շուտ քանդվում է: Այսինքն գծանշումները պետք է ժամանակին արվի: Գծանշումները պտք է թարմ լինի, կապ չունի, ճամփեն մեկ տարվա է, 2 տարվա, թե 3 տարվա: Եթե ճանապարհ է, գծանշումը պետք է նորմալ լինի: Համատարած ամբողջ հանրապետությունում նույն պրոբլեմը կա: Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում: գումարն ի՞նչ կապ ունի, եթե անում ենք գործը, պետք է մինչեւ վերջ անենք: Պայմանագիրը ստորագրած է, պետք է պարտադրեք, որ անեն»,-ասել է Փաշինյանը:



 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել