Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) հիմնադրվել է 2013 թվականին՝ 2008 թ․ ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա։
Նախագահն է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներն են Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի եւ ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է։
ՀԱԿ-ը մասնակցել է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը և չի անցել խորհրդարան՝ ստանալով 19 691 ձայն (1.54%)
Կուսակցությունը հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Կուսակցությունը խորհրդակցություններ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ, սակայն նրանց համագործակցությունը չի հաջողվել։ Կուսակցությունը հայտարարել է ընտրություններին առանձին մասնակցելու, բայց այլ ուժերի հետ համագործակցության պատրաստակամության մասին։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Լեւոն Զուրաբյանն է։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին հնգյակում են Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Տաթև Զորյանը, Սամվել Աբրահամյանը և Ավետիս Ավագյանը։