2026 թվականին «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 150 մլրդ դրամ․ Անդրեասյան | news.am

2026 թվականին «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման համար նախատեսվում է ծախսել շուրջ 150 մլրդ դրամ․ Անդրեասյան | news.am

news.am «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի կատարման տարեկան ծավալը 2021 թվականի 12,9 մլրդ դրամից 2025 թվականին աճել է՝ հասնելով ավելի քան 120 մլրդ դրամի։ Այս մասին նոյեմբերի 19-ին Ազգային ժողովի նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ տարում միայն այս ծրագրով ակնկալվում է շուրջ 150 մլրդ դրամի ծախսերի կատարում։

Նախարարն ընդգծել է, որ բյուջետային ծախսերի արդյունավետությունը կարևոր է գնահատել նաև ժամանակի արդյունավետ օգտագործման տեսանկյունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն